Intuvo 9000 գազային քրոմատագիրը ճանաչվել է տարվա լավագույն անալիտիկ ձեռքբերում

Дата создания : 2017-01-12 Просмотров : 1241
Intuvo 9000 գազային քրոմատագիրը ճանաչվել է տարվա լավագույն անալիտիկ ձեռքբերում

Agilent Technologies ընկերությունը արժանացել է նորարարության առաջին մրցանակին Analytical Scientist պարբերականի կողմից:
Հրապարակումների կողմից Intuvo 9000 գազային քրոմատագիրը ճանաչվել է տարվա լավագույն անալիտիկ ձեռքբերում

ՍԱՆՏԱ ԿԼԱՌԱ, Կալիֆորնիա, Դեկտ. 21, 2016, 

The Analytical Scientist

Agilent Technologies ընկերության Intuvo 9000 գազային քրոմատագիրը այսօր արժանացել է տարվա լավագույն նորարարություն մրցանակին:
Անալիտիկ քիմիայի ուղղվածությամբ պարբերականը բարձր գնահատականի է արժանացնում Intuvo-ին՝ իր գերժամանակակից ջերմաստճանային կարգավորման, չծորացող միացումների և աշտարակի նորարարության համար: 

"Intuvo-ն նվազեցնում է երեք հիմնական խոչնդոտները գազային քրոմատագրի հետ աշխատելու ժամանակ և ուղի է հարթում փորձառություն չունեցող աշխատողների համար" գրում են գնահատողները: "Այն նաև զգալիորեն պարզեցնում է առօրյա ընթացիկ խնդիրների լուծումը, նպաստելով գործնական արդյունավետության բարձրացմանը: Intuvo-ի նոր առանձնահատկությունները լայն հնարավորություն են ընձեռում աշխատողին կիրառելու գազային քրոմատագիրը ինչպես աննշան թվացող ընթացիկ խնդիրների, այնպես էլ ավելի բարդ   հարցերի լուծման համար: 

Intuvo-ի նորամուծություններից է հանդիսանում արագացված տաքացումը՝ ինչը նվազեցնում է նմուշի ժամանակը, և աշտարակի փոխարինման բացառումը, որը  տասն անգամ խնայում է ձեր ժամանակը: Աշտարակի կարճացման և փոքրաթիվ ծորումների բացառումը վկայում են սխալների բացակայության, ծախսերի և ժամանակի նվազեցման մասին:  Intuvo-ն նաև օգնում է պահպանել ձեր լաբորատորիայի կայուն գործունեությունը, ներառյալ փորձարկվող նմուշների, արագ արդյունքների և վերարտադրելիության բարձրացմամբ, փորձարկման արժեքների նվազեցմամբ, տարածության և էներգիայի խնայողությամբ: Intuvo-ն վերափոխում է գազային քրոմատագրաֆիայի փորձարկումները սկսած տեղադրումից մինչև օգտագործում և սպասարկում: 

"Պատիվ ունենք գտնվելու  Analytical Scientist Innovation Awards-ի առաջին հորիզոնականում",  ասում է Աջիլենթի գազային քրոմատագրաֆիայի ստորաբաժանման փոխնախագահ՝ Շանիա Քեինը: "Ինչպես մեր գործընկերները այնպես էլ անկախ փորձագետները միասնաբար ընդունում են Intuvo-ի անգերազանցելի առավելությունները: Սա խրախուսում է Աջիլենթին շարունակելու կատարելագործել նորարարությունները այն ոլորտում, որտեղ հիրավի հանդիսանում ենք առաջատարը՝ լսելով մեր գործընկերներին և փորձելով լուծելու նրանց ապագա խնդիրները":   
Intuvo-ին, որպես տարվա լավագույն նորարարություն,  առաջադրել են ընթերցողները, իսկ քվեարկել և շնորհել են մրցանակը, անկախ փորձագետներն ու Analytical Scientist-ի խմբագրության անձբակազմը: Ճանաչվել են  լավագույն 15 արդյունաբերական հաղթողներ, Intuvo-ի գլխավորությամբ: 

"Այժմ մեր չորրորդ տարեդարձին, Analytical Scientist Innovation Awards-ը ներկայացնում է սարքավորումներ և տեխնոլոգիաներ, որոնք մեր կանխատեսմամբ կունենան հեղաշրջող ազդեցություն անալիտիկ գիտությունների ոլորտում և ոչ միայն",  ասում է խմբագիր Րիչ Ուիթուրթը: 
The Analytical Scientist պարբերականը ընդգրկում է անալիտիկ քիմիայի բոլոր ոլորտները՝ ուղղելով ժամանակակից գիտության և տեխնոլոգիաների նվաճումները ի սպաս լաբորատորիաներին: 
f

Тэги :

Наши партнеры



ЗАО “Концерн-Энергомаш”